1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1982-ից ի վեր առաջին անգամ այցելել է Ճամայկա՝ մասնակցելու Կարիբյան ավազանի երկրների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դա ԱՄՆ նախագահի առաջին այցելությունն է կղզի 1982-ից ի վեր՝ Ռոնալդ Ռեյգանի այցից հետո:
ԱՄՆ նախագահի այցը կտևի 24 ժամ: Օբաման մտադիր է Կարիբյան ավազանի երկրների միության 15 անդամների հետ բանակցություններ անցկացնել էներգետիկայի, անվտանգության ու առևտրի հարցերով:
Ճամայկայից Օբաման կուղևորվի Պանամա, որտեղ կարող է կայանալ նրա հանդիպումը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1593774.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



