Life.panorama.am-ը գրում է.

Չինական ավանդական բժշկությունում կա Մերիդիաններ հասկացությունը: Դրանք այն ուղիներն են, որոնցով մարմնի մեջ պտտվում է ՑԻ էներգիան:
Ասեղնաբուժության մեջ ակտիվացվում են հենց այդ մերիդիանները, ճիշտ է, արտաքին: Սակայն կան նաև ներքինները: Իսկ քանի որ մերիդիանները կապված են ներքին օրգանների հետ, ապա դրանց միջոցով կարելի է բուժել տարբեր հիվանդություններ: Մարդու ոտնաթաթի ներքևում գտնվում են մոտ 7000 նյարդային վերջավորություններ, որոնք, ըստ չինական տեսության, կապված են մարդու բոլոր ներքին օրգանների հետ:
Սակայն կա մի խնդիր. Էներգիան, որը ուղարկվում է մերիդիաններով, դառնում է պասիվ, քանի որ մեր օրերում մարդիկ ամբողջ ժամանակ կոշիկներ են հագնում: Այդ պատճառով մերիդիանները պետք է ճիշտ ակտիվացնել, և դրա լուծումը կամ բոբիկ ոտքերով քայլելն է, կամ սովորական սոխ օգտագործելը:
Չինացի բուժակները խորհուրդ են տալիս կտրտել սոխը լայնքով, ինչպես երշիկը (կարելի է նաև սխտոր օգտագործել), դնել սոխի կտրատված շերտերը ձիգ գուլպաների մեջ և հագնել այնպես, որպեսզի սոխի շերտը ամուր կպնի ոտքի թաթին: Եվ այդպես պառկել քնելու: Բացի մերիդիանները ակտիվացնելուց, այն նաև սպանում է բակտերիաները, իսկ ֆոսֆորային թթուն ընկնում է արյան մեջ և օգնում այն մաքրել: Այս մեթոդը օգտագործելու օգուտները.
1. Դուք կարող եք մաքրել ձեր արյունը: Դա կանի սոխում պարունակվող ֆոսֆորային թթուն:
2. Բոլոր վնասակար միկրոբները և բակտերիաները կոչնչացվեն
3. Ձեր ոտքերից այլևս տհաճ հոտ չի գա



