All smiles: Kim looked thrilled to be visiting her ancestral homeՎերջապես ամենահայտնի Քարդաշյանը հասավ Հայաստան: Էս պատմության մեջ ոչ Քիմն ա մեղք, ոչ էլ իրա ամուսինը: Էս ամեն ինչի մեջ ամենամեղքը էն փոքր երեխեն ա. երբ նայում ես դեմքին՝ լացակումած, քնկոտ հայացքով, հանգստանալ ա ուզում: Քիմի ամուսնուն էլ պետք է ասենք՝ հալալ ա, որովհետև կողքից նայելուց անգամ երևում ա, որ սիրող ու հոգատար հայր ա: Ոնց նայում եմ՝ նորմալ ընտանիք են ու իրանց հայտնիության հետ մեկտեղ՝ համերաշխ:

ՀՀԿ կանայք փորձում են ինչ ինչ ձևերով արդարանալ: Այ տիկնայք, ավելի ճիշտ կլիներ ներողություն խնդրել, քան տարատեսակ էժանագին մեթոդներով արդարանալ։
ԱԺ ամբիոնից լավ կլինի՝ ազգի խնդիրների մասին մտածեք, ոչ թե ձեր սխալներն արդարացնեք: Վաղուց չեք տարբերում՝ ինչի համար է ԱԺ ամբիոնը:

Թուրքիան էլ ժողովրդավարության իմիտացիաներ է անում: Սոցցանցեր է բացում օգտատերերի համար: Հայ կնոջ են փորձում պատգամավոր դարձնել ու տարատեսակ ֆալսիֆիկացիաներով են զբաղված: Սակայն այս ամենը ոչ մի կերպ չի արձագանքվում աշխարհի կողմից: Թուրքիան, ի վերջո, պետք է հասկանա, որ անիմաստ քայլերով չի կարող աշխարհին իր ժողովրդավարության մեջ համոզել։ Նա դա միայն կարող է անել՝ իր պատմության հետ առերեսվելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել