Lurer.com-ը գրում է.

Առնվազն 32 մարդ է զոհվել «Իսլամական պետության» մահապարտների` երկու բնակավայրերի վրա հարձակման արդյունքում, որոնք գտնվում են Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս: Այս մասին հայտնել է BBC-ն:

Ականապատ ավտոմեքենան պայթել է Հիվար Կալիս գյուղում` Թուրքիայի հետ սահմանին: Արդյունքում 23 մարդ է զոհվել:

Ավելի վաղ, ԻՊ-ի ևս մեկ գրոհային ինքն իրեն պայթեցրել է Հալեպի հյուսիսային արվարձանում: Հարձակմանը զոհ է դարձել 9 գրոհային, այդ թվում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման երկու դաշտային հրամանատար և «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել