Tert.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր թերահավատներին կհամոզի, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքները ձևական չեն:
«Շատ լավ պայքարելու ենք, ամեն ինչում ինքներդ կհամոզվեք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետը:
Մեր դիտարկմանը, թե շատերը թերահավատորեն են վերաբերվում այն հանձնաժողովին, որը ղեկավարվելու է վարչապետի և Ֆինանսների նախարարի կողմից՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դե լավ են անում, մենք էլ կհիմնավորենք, որ իրոք պայքարելու ենք: Հիմա մի քանի քայլ ենք նախապատրաստում, կներկայացնենք ձեզ և հանրությանը»:
Իսկ այն, որ ընդդիմադիր խմբակցությունների մի մասը հրաժարվում են ներկայացուցիչներ ունենալ հանձնաժողովի խորհրդի կազմում, վարչապետը նշեց, թե դա իրենց որոշելիքն է:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/04/09/varchapet/1641063
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



