37441eae4c51a676ab91eff00007a83efec44eae4c51a676ab91eff00007a83ef1in.am-ը գրում է.

Կանադայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հաղորդում է Agece France-Press-ը՝ վկայակոչելով կանադական բանակի հայտարարությունը:

«Այսօր Կանադայի ռազմաօդային ուժերը՝ կոալիցիայի գործընկերների հետ համատեղ, իրականացրեցին իրենց առաջին հաջողված ավիահարվածը Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: Կանադայի ռազմաօդային ուժերի հարձակումն ուղղված է եղել Ար-Ռաքա քաղաքից ոչ հեռու ԴԱԻՇ-ի տեղաբաշխման վայրին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին:

Նշվում է, որ ավիահարվածները հասցրել են F-18 2 ինքնաթիռներ: Օդային գործողությանը մասնակցել է 10 ինքնաթիռ, որոնցից 6-ը պատկանել են ամերիկյան ռազմաօդային ուժերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել