Թվում է` որքան երկար ես ապրում, այնքան ավելի շատ ափսոսելու բան ես ունենում: Իլինոյի և Հյուսիսարևմտյան համալսարանների գիտնականների անցկացրած հետազոտություններն ապացուցում են, որ աշխատունակ մարդիկ ավելի շատ սկսում են ինքնաքննադատել միջին տարիքում, իսկ տարեցները հանգիստ են վերբերվում երիտասարդության սխալներին:
Հետազոտողների ուշադրության կենտրոնում են հայտնվել 30-ից բարձր տարիք ունեցողները: Ինչի՞ համար եք դուք ափսոսում հարցին, ինչպես և ակնկալվում էր, տղամարդիկ պատասխանել են, որ ավելի շատ ափսոսում են իրենց կարիերայի համար (34%), ինչի համար կանանց ընդամենը 27 %-ն էր ափսոսում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ափսոսում են առավելապես իրենց անցած սիրո համար (44%): Իսկ դրա համար տղամարդկանց ընդամենը 19 %-ն է ափսոսում:
Հետաքրքիր է, որ մենք ավելի շատ հակված ենք ափսոսալու այն ամենի համար, ինչ չենք արել, քան այն ամենի համար, ինչն արվել է, սակայն սխալ է եղել:
Ինչ վերաբերում է «30+» տարիքային խմբին, ապա այդ տարքիում բացթողնված հնարավորությունները գրեթե դոմինանտ են մարդու պահվածքում, ինքնագնահատականում և կյանքի հանդեպ վերաբերմունքում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3734780738849
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել