Tert.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի այցելությունների մեջ նախատեսված չէ Արցախ այցելություն: Այս մասին Tert.am-ին ասացին ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի աշխատակազմի անդամները։
Tert.am-ի հետ զրույցում ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հաստատեց տեղեկությունը ասելով` «Նրա հնարավոր այցի մասին գոնե ես տեղեկացված չեմ»:
Հիշեցնենք, որ Քարդաշյանը Հայաստան է եկել մասնավոր այցով։ Բրիտանական The Daily Mail պարբերականը ավելի վաղ անդրադառնալով պատմական հայրենիք նրա ուղևորությանը, գրել էր, որ «Քիմ Քարդաշյանը վերադառնում է իր արմատներին»:
Պարբերականը նշել էր, որ Քարդաշյանների ընտանիքն ուղևորվում է Հայաստան` մասնակցելու Օսմանյան կայսրություն ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/04/09/kardashyan-artsakh/1641020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



