1in.am-ը գրում է.
Մելբուռնի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես կփոխվի մթերքների որակը, եթե տաքացման միտումը պահպանվի։ Նրանք եկել են մտահոգիչ եզրակացությունների՝ փոխանցում է Kedem-ը։
Եթե Երկիր մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանը շարունակի աճել, ապա 50 տարի անց բոլոր կենդանիների միսը կդառնա նկատելիորեն կոշտ, այն հնարավոր չի լինի օգտագործել տապակայի համար։
Հացահատիկի ցածր բերքատվությունը կարող է հանգեցնել կաթի արտադրության անկման և դրանում սպիտակուցի պարունակության նվազման։ Գլոբալ տաքացումը կանդրադառնա նաև մրգերի ու բանջարեղենի վրա։ Գազարը կկորցնի իր քաղցր համը, սոխի ու ճակնդեղի չափերը կփոքրանան, իսկ ավոկադոն կդառնա չոր։ Վառ գունավորում ունեցող մրգերն ու բանջարեղենը կարող են գունատվել։ Ինչ վերաբերում է ծովի բնակիչներին, հետազոտողները նշում են, որ ոստրեներն ավելի թթվային կդառնան։