Բաղադրությունը

2 բաժակ ալյուր
310 մլ ջուր
1 թեյի գդալ չոր խմորիչ
1/2 թեյի գդալ աղ
2 ճաշի գդալ շաքարավազ 
Բուսական յուղ թխելու համար 



Պատրաստման եղանակը

1. Խառնել իրար բոլոր բաղադրիչները նշված հերթականությամբ, բացի բուսական յուղից: 
2. Բերանը փակել և դնել տաք տեղ 1 ժամ:
3. 1 ժամ հետո հանել խմորը և առանց խառնելու սկսել թխել:
4. Թավան տաքացնել, լցնել մի քիչ բուսական յուղ:
5. Թխել թույլ կրակի վրա յուրաքանչյուր կողմից 2 րոպե, փակ կապարիչով:
Մատուցել մեղրի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել