1in.am-ը գրում է.
Գիտնականները փորձել են բացատրել, թե ինչու են Նիդերլանդների բնակիչները դարձել մոլորակի ամենաբարձրահասակ ժողովուրդը: Վերջին 150 տարվա ընթացքում նրանց հասակն ավելացել է 20 սմ-ով: Proceeding of the Royal Society պարբերականը գրում է, որ դրա պատճառը բնակչության շրջանում որոշակի գեների տարածվածությունն է:
Գիտափորձը ցույց է տվել, որ վերարտադրողական հաջողություն ունեն միջահասակ հոլանդուհիները: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ բարձրահասակներին բարդ է զուգընկեր գտնել, իսկ ցածրահասակների մոտ առկա է ծննդաբերության ընթացքում երեխային կորցնելու վտանգը:
Գիտնական Գերթ Սթյութը մատնանշում է էվոլյուցիոն գործոնը՝ բարձրահասակ հոլանդացիները շատ երեխաներ ունեն, և նրանք էլ տարածում են բարձրահասակ լինելու գենը:
Դա նաև հեշտ է բացատրել զուգընկերոջ նախընտրությամբ՝ հոլանդուհիներին դուր են գալիս բարձրահասակ տղամարդիկ:



