Այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք այն վայրը, որտեղ երազում են լինել բոլոր էքստրեմիստները։ Խոսքը գնում է այսպես կոչված «Սատանայական լողավազանի» մասին, որը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում։ Ձեզ դպրոցական դասագրքերից պետք է որ ծանոթ լինի Վիկտորիա ջրվեժը: Եվ ահա, հենց այդ հանրահայտ ջրվեժի ծայրին էլ, Զամբեզի գետաբերանի մոտ գտնվում է մի բնական լճակ, ձևավորված բնության կողմից։ Հենց դա էլ կրում է սարսափազդու «Սատանայի լողավազան» անվանումը։ 

Չորային ժամանակահատվածում, իսկ որպես կանոն սեպտեմբերից դեկտեմբերն ընկած հատվածներում Զամբեզի գետը գտնվում է որոշակի մակարդակի վրա և ձևավորում է ոչ մեծ, մինիմալ հոսանքով հորձանուտ։

зод1

Ահա, թե ինչպես է լողորդներին հաջողվում հանգիստ լողալ անդունդի եզրով և չընկնել ջրվեժի մեջ։

зод2

зод3

Հիշեցնենք, որ Վիկտորիա ջրվեժի բարձրությունը 120 մետր է։

зод4

Հարկ է նշել, որ այս վայրում խորհուրդ է տրվում լողալ բացառապես ուղղորդիչի հսկողությամբ։ Փորձառու գիդը ցույց կտա, թե լճակի որ հատվածում է ավելի անվտանգ լողալ։

зод5

зод6

зод7

зод8

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը` ջրվեժը տարեկան հարյուրավոր մարդկանց կյանք է խլում։

зод9

зод10

Վիկտորիա ջրվեժն Աֆրիկայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Այստեղ տարեկան մինչև 300 հազար զբոսաշրջիկ է այցելում։

зод11

зод12

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել