1in.am–ը գրում է.

Ինչպես պարզվել է, պատկերների Google Images սերվիսն ի հայտ է եկել Ջենիֆեր Լոպեսի շիֆոնե զգեստի շնորհիվ, որով նա 2000թ. փետրվարին այցելել է Grammy մրցանակաբաշխությանը, գրում է Sletnik.ru-ն:
Վերջերս Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտի էսսեում հայտարարվել է, որ հենց Լոպեսի զգեստի նկատմամբ հետաքրքրությունն էլ ստիպել է ընկերությանը ստեղծել Google Images-ը:
«Երբ Google-ը թողարկվեց, օգտատերերը հիացած էին, որ կարող են ցանկացած տեղեկատվություն արագ գտնել: Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը պլանավորում էին հետագայում էլ զարգացնել սերվիսը: Grammy-ի արարողությունից հետո պարզ դարձավ, որ նկարների սերվիս է անհրաժեշտ, քանի որ մարդիկ ցանկանում էին տեսնել Լոպեսի զգեստը»,- ասվում է էսսեում:
Դոնաթելա Վերսաչեի խոսքերով՝ Ջենիֆերի զգեսը Նորաձևության տան ամենահայտնի զգեստներից է:
Ընդ որում, երաժշտական մրցանակաբախությունից անմիջապես հետո Լոպեսի լուսանկարը ներբեռնվել է 460 հազար անգամ, որը համացանցի պատմության մեջ յուրահատուկ ռեկորդ է:





