Անկեղծ ասած՝ չէի անդրադառնա այս թեմային, ինչպես չեմ անդրադարձել բազում այլ թեմաների, որոնք ժամանակի և տարածության մեջ վերլուծելով և բազում հասարակական ձագարաձև թորումների ենթարկելով` կարողացել եմ ստանալ տվյալ թեմայի գոյության իմ բանաձև...
ՍԱԿԱՅՆ սա այն թեման է, որի վերաբերյալ իմ վերլուծական և դատողական ոչ մի ապարատ չի կարողանում գտնել պատասխան և պատասխանել մեկ շատ պարզունակ հարցի. Ո՞Ր ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ՔԻՄԻՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼ ԱՂ ՈՒ ՀԱՑԻ.
1. Բարոյական ու առաքինի հայուհու կերպարը մարմնավորելու համա՞ր
2. Ազգանվեր գործունեություն ծավալելու համա՞ր
3. Հայկական բարեգործակական միջոցառումներ իրականացնելու համա՞ր։
Այս հարցերի շարքը շատ է, որն էլ չեմ ուզում թվարկել ու այս թեմային էլ չէի անրադառնա, եթե ուղղակի Քիմը գար ու իր մեգամիլիոնանոց ծրագրի մի սերիալն այստեղ նկարեր ու գնար, այլ ոչ թե արժանանար ԱՂ Ու ՀԱՑԻ, որը հայկական աշխարհում ընդունված է մատուցել միայն դրան արժանի անհատի:
P.S. Հարգելի կազմակերպիչներ, ՉԻ ԿԱՐԵԼԻ թացը խառնել չորին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել