Mediamonitor.am-ը գրում է.
Երբևէ եղե՞լ է այնպես, որ նկարներ ներբեռնեք Facebook կայք և ականատես լինեք, թե ինչպես է կայքն ավտոմատ կերպով ճանաչում նկարի միջի մարդկանց՝ առաջարկելով ձեզ նշել այդ մարդկանց:
Մարդկանց նկարի վրա նշելու այս առաջարկը հնարավոր է դառնում 2010 թվականին ավելացված դեմքերը ճանաչելու ծրագրի միջոցով, որը ըստ ապրիլի 1-ին ներկայացված դասակարգային գործողությունների հայցի, խախտում է օգտատերի գաղտնիության իրավունքը:
Facebook- ի դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան կարողանում է ճանաչել նկարի վրայի ընկերներին նրանց դեմքը սկան անելու, դիմագծերն առանձնացնելու և իր բազայում գտնվող դեմքերի տվյալների ինֆորմացիայի հետ դրանք համեմատելու շնորհիվ: Եվ անցած տարի «DeepFace» ծրագրի մշակման շնորհիվ այդ տեխնոլոգիան ունի 97.25 տոկոս ճշգրտություն (մինչդեռ միևնույն ժամանակ մարդիկ դեմքերը կարողանում են ճանաչել 97.5 տոկոսով), և ընկերության մոտ շատ լավ է ստացվում իր օգտատերերին ճանաչելը :
Հայցվոր կողմը՝ Իլինոիսի Քուկ շրջանի բնակիչ Կառլո Լիկատան պնդում է, որ օգտատերերի դեմքերի մասին ինֆորմացիան և «աշխարհի սպառողական կենսաչափական ամենամեծ տվյալների բազան» գաղտնի կերպով հավաքելով՝ Facebook-ը խախտում է Իլինոիսի Կենսաչափական տվյալների գաղտնիության 2008 թվականի ակտը:
Իլինոիսի օրենքը պահանջում է, որ ընկերությունները գրավոր համաձայնություն վերցնեն նախքան կենսաչափական տվյալներ հավաքելը և հաճախորդներին տեղեկացնեն, թե ինչքան ժամանակ պետք է նրանց մասին ինֆորմացիան պահվի բազայում: Լիկատան ասում է «սա Facebook-ը չի իրականացրել նախքան դեմքերի ճանաչման ծրագիրը կիրառելը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ