«Զվարթնոց» օդանավակայանում այսօր խառնաշփոթ էր. լրագրողներն ու երկրպագուները շտապում էին դիավորելու ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին: Քիմը Հայաստան է ժամանել ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի, և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ: Ինչպես Քիմի աշխատակազմին, նրան ու իր ընտանիքին ևս Հայաստանում դիմավորեցին աղ ու հացով:
«Մարիոթ» հյուրանոցի մոտակայում ևս խառնաշփոթ էր. երկրպագուներից շատերն այստեղ էին սպասում Քարդաշյանների ընտանիքին: Քիմ քարդաշյանը լրագրողների ու երկրպագուների հարցերին պատասխանել հրաժարվեց, միայն ձեռքով ողջունեց հավաքվածներին: Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանի հրապարակային հնչեցրած միակ խոսքն է եղել. «Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ»:
Նշենք, որ ռեալիթի շոուների աստղին դիմավորելու էր գնացել Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, նրան ուղեկցում էր նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը:
Քարդաշյան ընտանիքն արդեն Մարիոթ հյուրանոցում է: Նրանք զբաղեցրել են հյուրանոցային համալիրի երկու հարկի համարները:
Այ այսպես՝ աղ ու հացով դիմավորեցինք վերջին ժամանակներում ամենաշատ քննարկվող հային՝ Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին Հայաստանում։











