xw_10158761in.am-ը գրում է.

Ֆրանսիական Մաչսել քաղաքում դատական մի գործընթացի շուրջ սկանդալ է առաջացել, որը կապված է երեխաների առևտրի հետ: Ամուսիններ Մայք և Կարմեն Գորգանները մեղադրվում են 2013 թ. Ռումինիայից ներգաղթյալներից երեխա գնելու մեջ, գործարքի համար նրանք վճարել են հին BMW-ն և 8 հազար եվրո, հաղորդում է Independent-ը:

28-ամյա Մայք Գորգանը և նրա 27-ամյա կինը չեն հերքում երեխայի գնման փաստը: Ընդ որում՝ ամուսիններն իրենք իրենց հանցագործներ չեն համարում:

«Մենք չենք հասկանում, թե մեզ ինչում են մեղադրում: Մենք երեխային միայն բարին ենք ցանկանում: Մենք նրան փրկել ենք աղքատությունից: Առանց մեզ նա ապագա չէր ունենա, նրա ներկա ծնողներն ի վիճակի չեն երեխային արժանի կյանք ապահովել»,- դատարանոմ հայտարարել է Մայք Գորգանը:

Զույգը պատմել է, որ իրենց գնած երեխան ընտանիքում յոթերորդն էր: Երեխայի ծնողներն իրենք են ֆրանսիացիներին գործարք առաջարկել: Ամուսինների խոսքերով՝ այդ առաջարկը նրանց համար ճակատագրի նվեր է եղել, քանի որ սեփական երեխաներ ունենալ նրանց չի հաջողվել:

Եթե երեխային գնած ֆրանսիացիներին մեղավոր ճանաչելու դեպքում տուգանեն 30 հազար եվրոյով և 2 տարվա ազատազրկմամբ, ապա երեխային վաճառած զույգին ավելի լուրջ հոդված է սպառնում:

Ռումին զույգը պնդում է, որ իր երեխային ոչ թե վաճառել, այլ նվիրել է ֆրանսիացիներին: Նրանց մեղքը հաստատվելու դեպքում զույգին 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել