Esem.am-ը գրում է.

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում նրան ու ընտանիքի անդամներին՝ ամուսնուն՝ հայտնի ռեփեր Քենի Ուեսթին, դստերը՝ Նորթին և քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, ոստիկաններ: Հայազգի ամերիկացի աստղին ի պաշտոնե դիմավորելու էր եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։

Քարդաշյան ընտանիքին դիմավորեցին աղ ու հացով։

Քիմ Քարդաշյանը ձեռքով ողջունեց հավաքվածներին, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Նա միայն մեկ հարցի արձագանքեց՝ արդյոք երջանի՞կ է Հայաստանում լինելու համար, ինչի ի պատասխան՝ ասաց. «Շատ երջանիկ եմ»։

Օդանավակայանից Քիմի ընտանիքն ու աշխատակազմն ուղևորվեց Երևանի կենտրոնում գտնվող բարձրակարգ հյուրանոցներից մեկը, որտեղ նրանք նախապես պատվիրել էին վերջին երկու հարկն ամբողջությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել