Bem.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է «Նոր ալիք» երգի մրցույթը Յուրմալայից տեղափոխվել է Սոչի։ Այս պահին արդեն ընթանում է մասնակիցների ընտրության փուլը։ Այս տարի մրցույթը տեղի կունենա օգոստոսին։

Հայտնի է դարձել, որ երգչուհի Անի Լորակը ընդգրկվել է«Նոր ալիք 2015»-ի ժյուրիի կազմում։ Լորակը Ֆիլիպ Կիրկորովի եւ Իգոր Կրուտոյի հետ մեկնել է Բուլղարիա, որտեղ մասնակցել է մամլո-ասուլիսի՝ նվիրված «Նոր ալիք 2015»-ի եւ «Մանկական Նոր ալիքի» եվրոպացի մասնակիցների ընտրությանը։ Այս մասին հայտնել է Ֆիլիպ Կիրկորովը.

«Մամլո-ասուլիս՝ նվիրված «Նոր ալիք 2015» եւ «Մանկական նոր ալիք» մրցույթների եվրոպացի մասնակիցների ընտրությանը Կամչիայում (Բուլղարիայում)։ Ժյուրիի կազմը գրեթե որոշված է՝ Իգոր Կրուտոյ, Ալեքսանդր Ռեւզին, Անի Լորակ, Դիմիտրիս Կոնտոպուլոս, Ռիտոն զուգերգը, Իլիաս Կոկոտոսը, Սթեֆան Դիմիտրովը եւ Ես»,-գրել է Ֆիլիպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել