Newsline.am-ը գրում է.

Կենտուկի նահանգից սենատոր, հանրապետական Ռենդ Փոլը հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար:  Lenta.ru-ն հղում անելով սենատորի պաշտոնական կայքին, տեղեկացնում է, որ Ռենդ Փոլը ցանկանում է նախագահ դառնալ, որպեսզի ԱՄՆ-ին վերադարձնի ազատությունը.«Ես ուզում եմ նախագահ դառնալ, որպեսզի մեր երկիրը վերադարձնեմ ազատության և կառավարության սահմանափակ միջամտության սկզբունքին»:

Մինչ այժմ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ հանրապետական սենատոր Թեդ Կրուզը: Ակնկալվում է, որ նախագահական ընտրություններին Հանրապետականներից կմասնակցի նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայրը` Ջեբ Բուշը, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, նահանգապետ Վիսկոնսին Սկոտտ Ուոքերը և սենատորներ Լինդսի Գրեմն ու Մարկո Ռուբիոն: Սակայն ակնկալվում է, որ հաղթող թեկնածուն կլինի Ջեբ Բուշը:

Ռեդ Փոլը ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ռոն Փոլի որդին է, ով մի քանի անգամ առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, բայց ապարդյուն:

Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան –ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել