Ջերմաստիճանը կհասնի 27 աստիճանի,  որոշ գետերում էլ ջրի մակարդակը կտրուկ կբարձրանաPanorama.am-ը գրում է.

Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: 

Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների ողողումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել