Րոպեներ առաջ Երևան է ժամանել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նրան դիմավորել են աղուհացով: Այնտեղ են նաև Քարդաշյանի աշխատակազմի անդամները, որոնք հավանաբար նկարահանելու են նրա գալուստը ռեալիթի շոուի համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևան են ժամանել Քիմի աշխատակազմի անդամները, նրանց ևս դիմավորել են աղուհացով: Ըստ լուրերի` Քիմը վարձել է երևանյան հյուրանոցների մեկի ամբողջ 2 հարկաբաժին:

Դե իսկ Ֆեյսբուքը «շնչում է» Քիմ Քարդաշյանով, բոլոր գրառումների հերոսուհին նա է:

 

Zohrap Yeganyan

Ինչքան առողջ տղամարդ կա, կտոր մը երկինք հայտնի դրվագի նման ֆռֆռում է Քարդաշյանի Մարիոթի պատուհանի տակով։

David Sahakyants

100 амьякэ аранц Кардащяни)

похоже, Кардащян затмит все новости в этом городе

Gayane Khachatryan

Եթե դու էլ Քարդաշյանի մասին սուրբ հայրենասիրությամբ լցված տափակ հումոր-ստատուս չես գրել, արի գրկեմ:

Ani Khachatrian

Ասում են՝ Քիմի երկրպագու Սուսան ծյոծյան, ով մաքրուհի է աշխատում Մարիոթում, ավանդական դոլմա էր եփել, հետը բերել հյուրանոց։

Դիլանյան Զար

Եթե մեր հասարակության 70 տոկոսը տխուր ճանապարհ է դնում Դիանայի սերիալներին, նման կերպ էլ պիտի դիմավորեր Քիմին... Անսպասելի չէր...

Sam Zakeyan

Էկա՞վ վերջը։ Բա Մենչն ո՞ւր ա, Մենչը։ ))

Samvel Martirosyan

Մեկը տուտուզը կճմտեք՝ աչքով տվող չլինի։ՃՃՃ

Garik Petrosyan

Վաաայ, ժպտամ ձեր ուղղությամբ))))), Քիմ Քարդաշյան։

Էս Քիմի օրն էլ օր չի` մարդը նարկաման, կինը` հարբեցող։

Քիմը 12 ժամ զուգարան չի գնացել. հայտնում է Կամո բլոգի Կամոն։

Եթե քո աշխատանքի վայրը Ծերեթելին է, ապա մի վհատվիր, աշխատիր 100 մլն դոլար, ունեցիր խելքից դուրս հետևորդ և վստահ եղիր, որ ոչ միայն աղ ուհացով ընդունելության կարժանանաս, այլ հետույքդ էլ կհամբուրեն։

Ara Mirzoyan

Քիչ առաջ իմացա, որ Զվարթնոցում իջնելուց հետո Քիմին մոտեցել են մի խումբ տաքսիստներ, ընդ որում հերթով, ընդ որում րոպեն մեկ ու ասել են.
- Քուրո ջան, տաքսի պե՞տք ա, էժանով կտանեմ կենտրոն:ՃՃ

Nikolay Torosyan

Ինձ թվում ա, ազերները հիմա գան, Աշտարակը գրավեն, ոչ մեկի Քանյե Ուեսթին չի լինի:

LiLit LaLaian

Մամայիս պատգամը Քիմի բոլոր չարախոսներին` ի՞նչ գործ ունեք ամուսնացած աղջկա հետ... Ըհը, մարդու հետ էլ եկել է, իսկ փչացածն էլ դուք եք... (մեջբերման ավարտ):

Narek Mirzoyan Jermuk

Ես այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և ձեր կողքով անցնում եմ:
(c) Քիմ Քարդաշյան

Levon Mutafyan

Քիմ Քարդաշյանը խնդրել է մինչև առավոտ իր թեման չշոշափել սոցիալական ցանցերում և էլեկտրոնային մամուլում:
Ճանապարհից հոգնել է, ցանկանում է հանգստանալ...

Սարգիս Մելիքյան

Ինձ թվում է, որ այսպես շարունակվի, շուտով Հայաստանում արտակարգ դրություն կհայտարարեն:

Հ.Գ. Չնայած յուրաքանչյուր ոք իր հոգու խորքում Քիմի գալուց արդեն հայտարարել ա։ ՃՃՃ

Zohrap Yeganyan

Պատկերացնում եմ մեր խոպանչիների ու Քիմի պատահական հանդիպումն օդանավակայանում:

Khlurd Ann

Ես պահանջում եմ, որ հաջորդ քայլով Քիմն Աֆրիկա գնա, փեսու արմատները հարգի:

Սեդրակ Մկրտչյան

Liana Doydoyan

Աղջկաս ասում եմ՝ Քիմն եկավ վերջապես, ասում ա՝ եկել ա՝ երգի՞, ասում եմ՝ չէ, երգիչ չի: Հարցնում ա՝ բա ո՞վ ա, դերասա՞ն: Ու էդտեղ հիշում եմ իմ մի քանի օրվա առաջվա անմեղ հարցը: Հիմա ես արդեն գիտեմ, բայց դե իր համար բացեցի վիքիպեդիան, գրած է՝ an American television and social media personality, socialite and model.

Zohrab Haroyan

Մի բան ասե՞մ։ Նկատել ե՞ք՝ Քարդաշյանին ուղեկցողը՝ էն սև-սև տղեն, Քանյե Ուեսթն է։ 10-ից ավելի Գրեմմի ունի ու համարվում է աշխարհի ամենաթանկ երգիչը ։))

Արմեն Պեպանյան

Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ. Քարդաշյանի առաջին բառերը Հայաստանում:

Artur Gevorgyan

Քին (քիմ) քուշը գնաց հայրենիքի ջրով լողանալու ու հայրենական (Գյումրու տրիկոտաժի) սրբիչով սրբվելու, մաշանլա։

Mkrtich Israyelyan

Քարդաշյանի գալը լրիվ ոնց որ «Կտոր մը երկինք» հայտնի ֆիլմի էն դրվագը լինի, երբ քաղաք են մտնում երեք անառակները...... Մի ցնցություն, մի զզվանք, մի իրարանցում.... էս տեմպերով որ շարունակվի, կարող ա Մարիոթի դեմը լիքը լուսացնողներ էլ լինեն:

Sirak Ohanyan



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել