Ք. Քարդաշյանը  Հայաստանում է  Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով. էքսկլյուզիվ (լուսանկարներ, տեսանյութ`շուտով)Panorama.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր և Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հետ միասին այս պահին ժամանեց Երևան: Այս մասին Զվարթնոց օդանավակայանից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը: 

Քարդաշյան ընտանիքի Հայաստան այցելությունը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ու «SIMA Tours USA» ընկերության ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Քարդաշյան ընտանիքի անդամների այցելությունը պետք է դիտարկել որպես ընտանեկան ուխտագնացություն դեպի նախնյաց երկիր, ինչը «միայն և բացառապես դրական գնահատանքի է արժանի»:

Քարդաշյանի` Հայաստան այցի ենթատեքստում, ՀԶՀ տնօրենը խոսեց իր դարավոր հայրենիքից արմատախիլ եղած, գաղթական ու որբ դարձած հայ ժողովուրդի վերապրող զավակների մասին` «ովքեր չմոռացան իրենց նահատակներին և կրեցին վերածնվելու, ապրելու և հաջողելու պատգամված կտակը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել