Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ Յուտա նահանգի 17-ամյա բնակչուհի Ալեքսանդրա Ալենի մոտ ալերգիա է հայտնաբերվել ջրի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է abcNews լրատվական ծառայությունը:
Առաջին անգամ ալերգիայի ախտանիշները ի հայտ են եկել դեռ 5 տարի առաջ, երբ աղջիկը 12 տարեկան է եղել: Նա այդ ժամանակ ծնողների հետ հանգստանալիս է եղել հյուրանոցում, որի լողավազանում լողալուց հետո նրա մաշկին ցան է առաջացել: Ծնողները ենթադրել են, որ նա ալերգիա ունի քլորից, որի պարունակությունը ջրի մեջ շատ է եղել, սակայն որոշ ժամանակ անց ցանը կրկին հայտնվել է լճում լողալուց հետո:
Բժիշկները Ալեքսանդրայի մոտ ախտորոշել են Aquagenic urticarial (ալերգիա ջրից) հիվանդությունը, երբ նա 15 տարեկան էր: Հիվանդությունը քիչ է հանդիպում ու պատմության մեջ արձանագրված է ընդամենը 50 դեպք:
Մասնագետները նշել են, որ հիվանդությունը մշտապես զարգանում է: Աղջկա մոտ ալերգիա է առաջանում անգամ խոնավ օդից: