Panorama.am-ը գրում է.
Ղարաբաղյան պատերազմին վերջ դրած հրադադարից ավելի քան 20 տարի անց Լեռնային Ղարաբաղը պայքարում է իր անկախության ճանաչման համար` չնայած նրան, որ ունի հայ բնակչություն, լեզու, արժույթ և նշանակալից չափերի ֆինանսավորում Երևանից: Այս մասին գրում է արգենտինական Clic de Noticias տեղեկատվական կայքը` հղում անելով Telam-ի հոդվածին:
«Համընկնումներն այսքանով չեն ավարտվում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի միևնույն դրոշը, ինչ Հայաստանը` բացառությամբ փոքրիկ ճերմակ գոտու, որն այն զատում է աջ կողմում: Ինչպես դա բացատրում են կառավարությունում, այդ բաժանումը խորհրդանշում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարանջատումը, իսկ ճերմակ գույնը` «երազանք», որ մի օր այդ ճեղքը կհաղթահարվի»,- ասված է հոդվածում:

.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ