Շատերն են այսօր խոսում սինգապուրյան հրաշքի մասին ու հարցնում, թե ինչի մեզ մոտ չի կարող լինել դա կամ ումից է կախված:
Տպավորությունը, թե կառավարիչը եկավ ու որոշեց, որ բազմամիլիոնանոց երկիրը դառնա հրաշք, թյուր է: Պետք է տեսնել այն նախապայմանները, որոնք դարձան այս հրաշքի հիմքը, և այն ուժերին, որոնք կարողացան այս կառավարչի քաղաքականությունը առաջ տանել:
Ամենասկզբից այս երկիրը սկսեց զարգացնել ու հիմնավոր հասկանալ, թե ինչպիսի կադրերի կարիք ունի և ինչ է կրթելու, և այն, որ Սինգապուրն ու այս հատվածի զարգացող երկներն ունեն 100000 ուսանող ունեցող համալսարաններ, հենք հանդիսանում է Հրաշքի հիմքը:
Արդեն մոտ քառորդ դար մենք փորձում ենք կրթության միջոցով ունենալ մեր երկրի համար կենսական կարևորություն ունեցող մասնագետներ ու կառավարիչներ, և նույնքան ժամանակ է՝ պատրաստվում ենք սերնդափոխության, քանի որ գաղափարապես խորհրդային միջավայրում ձևավորված արդի մասնագետների համար անցումը դեպի նոր մոտեցումներ և կենսագործունեություն դժվարամատչելի մնաց: Դեռ տարիներ առաջ հարց էր ծագում՝ ինչպես փոխել այս կամ այն ոլորտը, ու Սինգապուրում դա հասկացել են «լավ ուսուցիչ ունենալու համար պետք է գտնել լավ ուսուցիչ պատրաստող լավ մասնագետին» այսինքն՝ կրթել մասնագետների, որոնք կկրթեն լավ ուսուցչին:
Ինչո՞ւ է մեզ համար ամեն բանն անձնավորվում, և որտեղ է դեռ գլուխը թաղել ու մնացել բուն կոնֆորմիզը, որն ուղղակի քարուքանդ է անում ամեն ձեռնարկ մեզանում և ամեն բան համահավասարեցնում անձերի որոշումների հետ: Ինչո՞ւ մենք չենք կարողանում կոլեկտիվ աշխատել, և ինչո՞ւ են մեզ մոտ որոշումները կայացվում միաձնյա:
Մենք միշտ կանգնած ենք իրավիճակային կառավարման հարթակում, երբ ամեն պահի ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան փրկել է պետք:
Մեզ մոտ միշտ իրադրությունն այնքան է խորանում, որ կարիք կա անձնապես միջամտելու ու գերհզոր (հրամանի հասցված որոշում կայացնելու):
Ստացվում է, որ մենք տարիների շարունակ ունենք մասնագետների խնդիր, ովքեր, առօրյա խնդիներ լուծելով, չեն թողնի, որ հարցը կա իրավիճակային կառավարման:
Տպավորություն է, թե այդ տեսակ մեկ կառավարիչ պիտի ծնի ազգն ու վերջ: Իսկ հետաքրքիր է՝ ինչպես են իր հետ աշխատելու հինգ հազար տարվա մշակութային ազգի մեր մասնագետներն ու քաղաքացիները...
Էլի հանգում ենք մեկ բանի, որ մշակույթի, կրթության ու այլ ոլորտների մշակույթի սոսկալի ու աններելի բացերի պատճառով մենք դեռ շատ երկար կունենանք իրավիճակային կառավարում ու որոշումներ։
Հետաքրքիր է՝ մենք ունե՞նք մեր ազգային տեսլականը, և այդ ապագային հասնելու համար մեզ կրթված մասնագետներ պե՞տք են, թե՞ ոչ։
Մենք երևի հոգնել ենք մեր մշակութային ազգ լինելուց.....