«Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչների անակնկալը Genealogy խմբի մասնակիցներին1tv.am-ը գրում է.

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ:

Տեսաբացիկում մեր մասնակիցները Վիեննայից՝ Եվրատեսիլի կազմակերպիչների կողմից, անակնկալ փաթեթ են ստանում՝ հրավեր դեպի Ավստրիա: “Genealogy” խմբի անդամները բացում են այն, նայում, թե ինչ կա փաթեթի ներսում: Իսկ թե ինչ են գտնում մեր մասնակիցները փաթեթում, կերեւա հաջորդ տեսարանում, որը նկարահանվելու է Վիեննայում: Դա դեռեւս գաղտնի է պահվում կազմակերպիչների:

1(4)

Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկով նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում: Նկարահանման գործընթացն իրականացրել է Ավստրիայից ժամանած խումբը: Genealogy խմբի անդամները մեծ հաճույք են ստացել նկարահանումներից, շրջել Դիլիջանով, վայելել ողջ ընթացքը: Նկարահանումների ընթացքի մասին մանրամասնում են Genealogy խմբի ներկայացուցիչները:

3(2)

Թամար Կապրելյան. «Ընթացքն ուղղակի հիասքանչ էր, այնքան լավ ժամանակ անցկացրինք: Սյուժեն այսպիսին էր` Եսային բարձրացնում էր փաթեթը, արձակում ժապավենը, եւ այդ ընթացքում բոլորս միանում էինք նրան, զարմանքի, նշաններ ցույց տալիս եւ ուրախ բացականչում»։

Եսայի Ալթունյան. «Երեւի մոտ քսան անգամ նկարահանեցինք տեսարաններից մեկը:  Ամեն անգամ նկարահանման ընթացքում փաթեթը բացելիս մի հետաքրքիր բան էինք գտնում ներսում` երբեմն գումար, պլաստիկ քարտեր, դանակ, կամ էլ հեռախոս` վիդեոռեժիմի վրա դրված, որ մեր էմոցիաները նկարահանի»:

4(1)

Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան. «Եվրատեսիլյան բացիկի նկարահանումներն անցան շատ ուրախ եւ առանց ավելորդ լարվածության։ Ամեն անգամ տեսարաններից մեկը կրկին նկարահանելիս անակնկալ էինք ունենում, ինչն էլ շատ զվարճալի էր»:

Վահե Թիլբյան. «Եվրատեսիլյան բացիկը շատ գեղատեսիլ վայրում ենք նկարահանել։ Ըստ էության, այս վայրն էլ հենց բացիկի տեսք ունի։ Շատ լավ անցավ, վայելեցի ամբողջ ընթացքը»:

5(3)
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի “Genealogy” խումբը՝ “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին, որտեղ Հայաստանը կներկայանա երկրորդ համարի ներքո, իսկ եզրափակիչ փուլը` մայիսի 23-ին:

Հետեւեք Genealogy խմբի գործունեությանը եւ ծանոթացեք նորություններին հետեւյալ սոց. ցանցերում՝ FacebookTwitterInstagramGoogle +։

6(2)7(2)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել