Esem.am-ը գրում է.

Դերասան Դավիթ Մարդյանի ընկերուհի ունենալու մասին ESem.am-ը պատմել է: Այն ժամանակ դերասանը նշել էր, որ իրենց միջև ամեն ինչ ավելի քան լուրջ է, ինքն ու սիրելին վաղուց են իրար ճանաչում: «Մենք ընտանիքներով վաղուց ենք միմյանց ճանաչում: Եկավ մի շրջան, երբ  որոշեցինք ու սկսեցինք ընկերություն անել»,-ասել էր դերասանը:

Անցած տարի էլ մեր լրատվամիջոցի հետ զրույցում դերասանը հայտնել էր, որ առաջիկա նպատակներից է ընտանիք կազմելը: Օրերս մեզ հայտնի է դարձել, որ Դավիթը նպատակի իրականացման ճանապարհին է. դերասանը նշանվել է: Մեր տեղեկություններով` նրա ընտրյալը` Սեդան է: Մեր տեղեկություններով զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Ռուսաստանում:

Դավիթը հայտնել էր նաև, որ իրենք կամուսնանան այն ժամանակ, երբ ինքը հեռուստատեսությունից ու մարդկանց ուշադրությունից հեռու կլինի: «Կգա ժամանակը, որ ես չեմ նկարահանվի, կթողնեմ այս ամենը ու կզբաղվեմ իմ անձնական հարցերով: Մինչ այդ ընկերուհիս պետք է ավարտի ուսումը,-ավելացրեց Դավիթը, ում փոխանցմամբ, ընկերուհին հեռուստատեսության ոլորտից չէ: -Ես այնքան էլ կողմ չեմ, որ ընկերուհիս իմ ոլորտից լինի: Նա սովորում է մենեջմենթի բաժնում»,-ասել էր դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել