Շվեդիան սկանդինավյան երկրներից մեկն է, որը գտնվում է Հյուսիսային Եվրոպայում։ Պետությունը հայտնի է կյանքի բարձր մակարդակով, որակյալ կրթությամբ, մաքուր էկոլոգիայով և հանցագործության ցածր մակարդակով։ Շվեդիան աշխարհին «նվիրեց» Volvo ավտոմեքենայի Նոբելյան մրցանակ։ Նյութում ձեզ կներկայացնենք այս զարմանալի երկրի վերաբերյալ ոչ պակաս հետաքրքիր փաստեր։
1. Շվեդիայում ավագ դպրոցի աշակերտներն իրենց դպրոց հաճախելու համար ամսական 187 դոլար են ստանում։

2. 1979թ. Շվեդիայում արգելեցին երեխաների ցանկացած ֆիզիկական պատիժ, օրինակ՝ ծեծը։

3. Շվեդ արքա Գուստավ III-ը հրամայեց մարդու օրգանիզմի վրա սուրճի ազդեցության փորձ անցկացնել, որին մասնակցեցին մահվան դատավճիռ ստացած զույգ եղբայրներ։ Այդ դատավճիռը դրական կերպով փոխեցին՝ պայմանով, որ եղբայրներից մեկը պետք է օրական երեք բաժակ սուրճ ըմպեր, իսկ մյուսը՝ մինչև կյանքի վերջ երեք բաժակ թեյ։ Արքան չկարողացավ արդյունքները տեսնել, քանի որ նրան սպանեցին։ Սակայն հայտնի է, որ առաջինը մահացավ նա, ով թեյ էր խմում։

4. Abba խմբի մասնակիցները մտածված տարօրինակ հագուստներ էին կրում, որպեսզի խույս տային հարկերը վճարելուց։ Բանն այն է, որ այդ տեսակի կոստյումներն իրերի այնպիսի տեսակներին էին պատկանում, որոնք ամենօրյա չէին և համարվում էին թանկարժեք։

5. Կոպիմիզմը Շվեդիայի պաշտոնական կրոններից է, Ctrl+C և Ctrl+V ստեղների համադրությունը նրա սուրբ նշանն է։

6. Շվեդիայի սեփական աղբը հատել է, այդ իսկ պատճառով այն ներմուծվում է Նորվեգիայից։

7. Շվեդիայում օրինականացված է հղիության՝ ոչ ցանկալի սեռի պատճառով դադարեցումը։

8. Ֆինլանդիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Գերմանիայում և Շվեդիայում գոյություն ունեն այնպիսի համալսարաններ, որոնք արտերկրից եկած մարդկանց անգլերենով անվճար դասընթացներ են առաջարկում։

9. Շվեդիայում ծնողներն իրենց երեխայի ծնվելուց կամ որդեգրելուց հետո իրավունք ունեն 480 օր վճարովի արձակուրդ վերցնել։

10. Շվեդ արքա Կառլոս XIV-ը գրառման տեսքով դաջվածք ուներ, որը ֆրանսերենով էր գրած և նշանակում էր՝ «մահ արքաներին»։

11. Շվեդիայում, ինչպես նաև Նորվեգիայում, 12 տարեկանից փոքր երեխաներին արգելում են գովազդում նկարահանվել։

12. Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի անձնագրերն ապահովում են գրեթե բոլոր երկրների՝ առանց վիզա այցելություն։

13. Շվեդիայի բնակչության 89%-ը տիրապետում է անգլերենին։

14. Մինչև 2009թ. շվեդերենը Շվեդիայի պաշտոնական լեզու չէր համարվում։

15. Բրազիլիայում չափահաս բնակչության միայն 43%-ը բարձրագույն կրթություն ունի, իսկ Շվեդիայում՝ 87%:




