Araratnews.am-ը գրում է.
Ամերիկյան Բաֆալոյի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ բացասական հույները ուտելու միջոցով հաղթահարելու սովորությունը գալիս է մանկությունից, երբ արթնանում են հուշեր ընտանիքի և խնամքի մասին: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Հոգեբանական հետազոտության արդյունքները ստացվել են հարյուրավոր մարդկանց անալիզների և օրագրերի հետազոտության հիման վրա: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք առավել մեծ կապվածություն ունեն ծնողների հետ, ընկճախտի ժամանակ առավել հաճախ են սկսում սնվել` փորձելով մեղմել դրա ազդեցությունը:
«Երբ մայրդ քեզ համար ինչ-որ բան է պատրաստում, ապա այդ ուտելիքը մեծ տարիքում սկսում է ասոցացվել այն խնամքի հետ, որը նա քեզ տվել է մանուկ տարիքում», – ասել է խմբի ղեկավար Շիրա Գաբրիելը:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ այն ժամանակ, երբ մարդիկ առավել միայնակ են, կարոտում են ընտանիքին և վերջինիս աջակցության կարիքն ունեն, ամենաշատն են հակված սթրեսների ժամանակ սնվելուն:



