Խուսափեք նեղ ջինսե տաբատներիցLife.panorama-ը գրում է.

Վերջին ժամանակներում հաճախ են օգտագործում «մահացու» կամ «վտանգավոր» հագուստ արտահայտությունը։ Վտանգավոր, այսինքն` սխալ ընտրված հագուստի վատ ազդեցությունը միանգամից չի զգացվում, այլ հետզհետե` օրերի, ամիսների ու նույնիսկ տարիների ընթացքում։
Վերջին տարիներին աղջիկների զգեստապահարանը լի է նեղ տաբատներով. Շատերն էլ նույնիսկ գնելիս դիտմամբ ավելի փոքր չափս են ընտրում, հույս ունենալով, որ այդպես ավելի նիհար ու սլացիկ կերևան։

Կանադացի բժիշկներն այս հարցին շատ լուրջ են վերաբերում. հետազոտել են և պարզել, որ կոնքերին նստող ցածր գոտկատեղով շատ նեղ տաբատները, հատկապես ջինսերը, բացի չբերության պատճառ դառնալուց, ազդում են նաև մարդու նյարդային համակարգի վրա։ Դրանք սեղմում են կոնքոսկրի վրայով անցնող նյարդերն ու ամենաքիչը կարող են առաջացնել ուժեղ այրոց, քոր ու ցավ ինչպես կոնքային հատվածում, այնպես էլ` ոտքերում։ Բացի դրանից, նմանատիպ հագուստը կարող է տգեղացնել մարմինը։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում, թե՝ ոչ, ամեն մեկն իր համար է որոշում։ Բայց գեղեցկության և առողջության միջև ընտրություն կատարելիս պետք չէ մոռանալ, որ անառողջ մարդը գեղեցիկ չի լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել