Լուսանկարիչ Սեթ Քասթիլը բնակվում է Նյու Յորքում ու Լոս Անջելոսում։ Նա մասնագիտացած է ստորջրյա լուսանկարչության մեջ։ Նրա՝ շնիկների ստորջրյա ֆոտոշարքը լայն տարածում գտավ ինտերնետում ու զանազան ամսագրերում։ Ներկայումս նա մի փոքր փոխել է իր աշխատանքի բնույթը ու որոշել իր լուսանկարներում պատկերել նորածին բալիկների, դե իհարկե, կրկին ստորջրյա վայրերում։ Այս սքանչելի ֆոտոշարքը ստանալու համար նա 750 փոքրիկների հետ է աշխատել։ Լուսանկարիչն ավելի քան 10,000 լուսանկար է նկարել այս ֆոտոնախագծի շրջանակներում։ Շատերը կարող են մտածել, որ Քասթիլը վտանգի տակ է դրել երեխաների կյանքը՝ լուսանկարելով նրանց ջրի մեջ, սակայն իրականում ամեն ինչ վերահսկողության տակ էր։ Քասթիլը ցանկացել է իր այս լուսանկարչական նախագծով բարձրացնել մարդկանց իրազեկության մակարդակն առ այն, որ հանկարծակի ջրում հայտնվելը Ամերիկայում 1-4 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում։ Այն երեխաները, ովքեր մասնակցել են Քասթիլի ֆոտոշարքին, միաժամանակ մասնակցում են նաև մի նախագծի, որի շրջանակներում երեխաներին սովորեցնում են ջրային միջավայրին։ Երեխաներին սովորեցնում են շունչը պահել, տոտիկներով հարվածել ջրի մեջ և մեջքի վրա լողալ։ Այս ֆոտոշարքի հիման վրա գիրք է լույս ընծայվել, որը վաճառվում է Amazon-ում։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել