1in.am-ը գրում է.
Հարցին՝ արդյոք չի՞ գնալու Քիմ Քարդաշյանին դիմավորելու, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև դիմավորումը կազմակերպված է: Ես չգիտեմ՝ ուրախալի է, երջանկություն է, թե զավեշտ է հայ ժողովրդի համար, բայց տիկին Քարդաշյանը ժամանում է Հայաստան:
Կարծում եմ, որ դա շատ լավ է: Ես բազմիցս նշել եմ, որ ով էլ լինի տիկին Քարդաշյանը, նա բազմամիլիոն հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, իսկ դա լավ է տուրիզմի, Հայաստանը գովազդելու առումով»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1593167.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



