Life.panorama.am -ը գրում է.

Մաո Ցզեդունի լավագույն մտքերը

Մաո Ցզեդունը ծնվել է 1893 թվականի դեկտեմբերի 26-ին: Եղել է չինացի մեծագույն պետական և քաղաքական գործիչներից մեկը, մաոիզմի հիմնադիրը, Չինական հեղափոխության առաջնորդը: 1943 – 1976 թվականներին եղել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդը, 1954-1959 թվականներին՝ Չինաստանի նախագահը: 1949 թվականին ՉԺՀ կազմավորումից հետո, Մաո Ցզեդունը եղել է երկրի փաստացի առաջնորդը՝ մինչ մահը: Նրա ղեկավարման տարիներին Չինաստանում տեղի էին ունենում ճնշումներ, որոնք քննադատվում էին ինչպես կապիտալիստական, այնպես էլ աոցիալիստական երկրներում։ Բացի այդ՝ տվյալ ժամանակներում առկա էր Մաո Ցզեդունի անձի պաշտամունքը։Մաո Ցզեդունը մահացել է 1976 թվականի սեպտեմբերի 9-ին:

1.      Թշնամիների կողմից ճնշումներ զգալն ավելի լավ է, քան լինել մի վիճակում, երբ թշնամիներն անհրաժեշտ չեն համարում դրանով իրենց նեղություն տալ:

2.      Քաղաքականությունը պատերազմ է՝ առանց արյունահեղության, իսկ պատերազմը քաղաքականությունը է՝ արյունահեղությամբ:

3.      Թշնամին ինքն իրեն չի վերանա:

4.      Առաջնորդն իր երկիրն առաջ է տանում իր օրինակով, այլ ոչ ուժով:

5.      Եթե կարծում եք, որ կարող եք, կկարողանաք. եթե կարծում եք, որ չեք կարող, ճիշտ եք:

6.      Որքան գիրք էլ որ կարդաս, կայսր չես դառնա:

7.      Առանց քանդման՝ կերտում չի լինում: Քանդումը քննադատություն է, հեղափոխություն է: Քանդումը պահանջում է ճշմարտության բացահայտում, իսկ ճշմարտության բացահայտումն էլ հենց կերտումն է:

8.      Քաղաքական իշխանությունը ծնվում է հրացանի փողից:

9.      Մարդն, ով զգում է քամու փոփոխությունը, պետք է ոչ թե քամու դեմ վահան պատրաստի, այլ՝ հողմաղաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել