Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետ Կամո Աղաջանյանի և այդ կառույցների մի խումբ պատասխանատուների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների ղեկավարներին ս.թ. մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի Դիանա Բաղրյանի սպանության օպերատիվ բացահայտման համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուժային կառույցների աշխատանքներին և նրանց միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել