Դուբլինի Ֆենիքս զբոսայգում մարդիկ վայելում են գարնանային ջերմ եղանակը։

Գերմանիայի Գելսենկիրչեն կենդանաբանական այգում փոքրիկ շիմպանզե Դայլոն անուշ քնած է իր մայրիկի մեջքին։

Պատագոնիական փոքրիկ մարաները խաղում են Դանստեբլ բնակավայրի Ուիփսնեդի կենդանաբանական այգում։

Հարավային Աֆրիկա պետական այցով ժամանած Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի՝ Պրետորիայի օդանավակայանում արված այս լուսանկարում թվում է, թե նա երկարացրել է մազերն ու ականջօղեր դրել։

Տոբագոյում այծերն ու դրանց տերերը մասնակցում են Զատիկի՝ այծերի ամենամյա մրցավազքին։

Վարչապետ Դեվիդ Կամերոնն իր կնոջ՝ Սամանտայի հետ այցելել է «Brains Brewery» գարեջրատուն։

Հարավային Կարոլինայի Նորթ Չարլսթոն բնակավայրում ոստիկանության սպիտակամորթ սպան մեղադրվել է սևամորթ անզեն մոտոցիկլավարին սպանելու համար։ Մայքլ Սլագերին մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ ոստիկանությունն ուսումնասիրել է միջադեպի տեսանկարահանումը, որտեղ երևում է, թե ինչպես է Սլագերը կրակ բացում 4 երեխաների հայր Վալտեր Սքոթի վրա։

Սերբ ուղղափառ վանականը մկրտում է ուխտավորին Հորդանան գետում։

Օնտարիոյում գետի բեռնատար «James R Barker» նավը սառցե թակարդի մեջ է հայտնվել Սուպերիոր լճում։

Փարիզի Վինսեննես կենդանաբանական այգում թվում է, թե ջայլամը գլուխը թաքցնում է ավազի մեջ։

Ծաղկած բալենիների Չինհի տոնին Հարավային Կորեայի Չանգ Վոն բնակավայրում գնացքն անցնում է ծաղկած բալենիների միջով։

Լիվերպուլում օդաչուական նավակն անցնում է մառախլապատ Մերսի գետով։




