Արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում ենLife.panorama.am-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են:
Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 13-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

- Արարատի մարզի Գեղանիստ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 

- Արարատի մարզի Խաչփար համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Լոռու մարզի Հաղարծին համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել