Հայաստանի գեղեցկուհին մեկնել է Հայաստան. թուրքական մամուլը՝ Քարդաշյանների այցի մասինYerkir.am-ը գրում է.

Թուրքական մամուլն արձագանքել է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի` Հայաստան այցին:   «1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ Քիմը մեկնել է Հայաստան» Elmaelma կայքը տեղեկացրել է, որ Քիմը օդանավակայանում աչքի է ընկել իր նախկին տեսքով՝ սև երկար մազերով:  

Նշելով, որ Քարդաշյանի՝ Հայաստան այցի պատճառը շատ ուշագրավ է, կայքը շեշտել է, որ այն իրականացվում է «1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցի» կապակցությամբ:   «Օդանավակայանում Քարդաշյանը լրագրողներին հայտնել է, որ այդ այցն իրականացնում են թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 100-ամյա տալելիցի կապակցությամբ:  Նա նշել է, որ ողորմած հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ էր, և Երևան այցելությունը խիստ կարևոր է իր ընտանիքի համար»,- գրել է թուրքական կայքը՝ հիշեցնելով, որ նախկինում Քիմ Քարդաշյանն իրեն հռչակել է «Հայաստանի գեղեցկուհի»:  

Ի դեպ, զավեշտալի է, բայց թուրքական կայքը գրել է, թե նաև Ջորջ և Ամալ Քլունիները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ «հայկական պնդումների 100-րդ տարելիցի» կապակցությամբ արդեն մեկնել Երևան:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել