France VeritasAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիան կրկին դարձել է  զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը: Այս մասին հաղորդում է local.fr-ը` հղում կատարելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը:

Պարզվել է, որ 2014 թվականին Ֆրանսիա ավելի շատ մարդ է այցելել, քան ուրիշ երկիր: Առաջին տեղում նա մնացել է շնորհիվ չինացի բազմաթիվ զբոսաշրջիկների:

2014 թվականին այդ երկիր է այցելել 83,7 մլն մարդ, ինչը 0,1 տոկոսով ավել է, քան 2013 թվականին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն ասել է, որ մինչև 2020 թվականն ակնկալվում է մինչև 100 մլն զբոսաշրջիկ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին ամիսներին Ֆրանսիան շարունակում է պահպանել այդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել