Գազի սակագինը հնարավոր է իջեցնել. Արամ ՄանուկյանPanorama.am-ը գրում է.

Գազի սակագինը հնարավոր է իջեցնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ընթացող Գազի ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` թվարկելով դրա հնարավոր տարբերակները: Պատգամավորը նախ նկատեց, որ գազի մուտքային գինը 189 դոլար է, որը քննարկման առարկա չի եղել ժամանակավոր հանձնաժողովում, իսկ տեղափոխման ծախսերից հետո սպառողներին մատակարարվող գազի միջին գինը կազմել է 311 դոլար:

«311 դոլարի մեջ 73%-ը կազմում է գազի գինը սահմանի վրա, իսկ մնացած 122 դոլարը բաշխվում է՝ 5%-ը կորուստների համար, որը մարժայում կազմում է 15 դոլար, 11%-ը շահագործման և պահպանման ծախսերն են՝ 34 դոլար, 4%-ը մաշվածությունն է` 12 դոլար, 7%-ը շահույթն է` 23 դոլար: Միջին՝ 311 դոլարը ճյուղավորվում է 2 խմբերի. մինչև 10 000 խմ օգտագործողները ծախսում են 36 տոկոսը կամ 600 000 բաժանորդ, նրանք մուծում են 394 դոլար՝ միջին գնից 83 դոլար ավելի: 10 000-ից ավելի օգտագործողները վառում են մուտք գործող գազի 64 տոկոսը՝ 10 000 բաժանորդ և մուծում են 277 դոլար»,- ասաց Ա.Մանուկյանը:

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա, ըստ պատգամավորի, կորուստների չափն օրենքով է որոշվում և համաձայն մեթոդիկաների, որոնք կառուցված են ուժը կորցրած խորհրդային փաստաթղթերի հիման վրա` կան անհասկանալի ու անհեթեթ արտահայտություններ, ինչպես օրինակ՝ բնական անխուսափելի կորուստներ, իրական փաստացի կորուստներ, վթարային կորուստներ և այլն, որոնք օգտագործվել են ըստ հարմարության:

Նրա խոսքերով` էներգետիկայի նախարարը հաստատել է կորուստների հաշվարկման իր սկզբունքը՝ շրջանցելով օրենքը. «Կորուստների մեծությունը կախվածության մեջ է մտել մուտք գործած գազի քանակից: Որքան շատ գազ մտնի, ապա, ըստ տրամաբանության, կորուստը պետք է շատ լինի: Երաշխավորված կորուստի հնարավորություն են ստեղծում և շահագրգռություն չկա կորուստները նվազեցնելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել