1. Բլինչիկներ ձվով լցոնված
Բաղադրությունը` 4 հատ ձու, 50 գրամ կանաչ սոխ, 5-10 գրամ սամիթ, աղ:
Եփել ձուն և անցկացնել քերիչով: Տապակել կանաչ սոխը, ավելացնել սամիթը և աղ անել:
2. Բլիչիկներ կաթնաշոռային միջուկով
Բաղադրությունը` կաթնաշոռ 500 գրամ, 1 ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ շաքարավազ, 50 գրամ չամիչ:
Կաթնաշոռին ավելացնել դեղնուցը, շաքարավազը և լավ խառնել: Ստացված զանգվածին ավելացնել չամիչը, նախապես եռման ջրով թրջած:
3. Հավով բլինչիկներ
Բաղադրությունը` 1 հավի կրծքամիս, 10 գրամ սամիթ, 2 հատ եփած ձու, աղ, պղպեղ:
Հավի կրծքամիսը եփել, մսաղացով աղալ: Մսին ավելացնել սամիթը՝ մանր կտրտած, ձուն՝ քերիչով անցկացրած, աղ և պղպեղ անել:
4. Սնկով բլինչիկներ
Բաղադրությունը` 500 գրամ սունկ, 2 գլուխ սոխ, աղ, պղպեղ:
Տապակել սունկը և սոխը, աղ և պղպեղ անել և փաթաթել բլինչիկները:
5. Բլինչիկներ նրշբերշիկով
Բաղադրությունը` 200 գրամ նրշբերշիկ, 0,5 թեյի գդալ մանանեխ (горчицы), 50 գրամ թթվասեր, 100 գրամ պաինր:
Արդեն եփած նրբերշիկն անցկացնել մսաղացով, պանիրն անցկացնել մեծ քերիչով, ավելացնել 0,5 թեյի գդալ մանանեխ և 50 գրամ թթվասերը: Այս ամենը լավ խառնել, և միջուկը պատրաստ է:
6. Խոզի կամ տավարի լյարդով բլինչիկներ
Բաղադրությունը` 500 գրամ լյարդ, 2 գլուխ սոխ, 1 հատ գազար, 3 հատ ձու, աղ և պղպեղ:
Լյարդը տապակել սոխի և գազարի հետ: Եփած ձուն անցկացնել քերիչով, աղ և պղպեղ անել, խառնել լյարդին, և միջուկը պատրաստ է:
7. Աղացած մսով բլինչիկներ՝ ամենատարածված միջուկը բլինչիկների համար
Բաղադրությունը` 500 գրամ թարմ աղացած միս, 1 գլուխ սոխ, համեմ, աղ, սև և կարմիր պղպեղ:
Աղացած միսը եփել և տապակել սոխի հետ, ավելացնել համեմը, աղը, սև և կարմիր պղպեղ:
8.Բլինչիկներ պանրով և խոզապուխտով
Բաղադրությունը` 300 գրամ խոզապուխտ, 150 գրամ պանիր, 2-3 հատ եփած ձու, աղ:
Խոզապուխտը կտրել մեջ շերտերով, պանիրը և ձուն անցկացնել մեծ քերիչով։ Աղ անել և փաթաթել բլինչիկները:
9. Բլինչիկներ ծիրանաչրով
Բաղադրությունը` 300 գրամ կաթնաշոռ, 100 գրամ. ծիրանի չիր, 1ճաշի գդալ շաքարավազ։
Վերցնել կաթնաշոռը և ծիրանը մանր կտրտած, լավ խառնել իրար և ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազը և կրկին լավ խառնել:
10. Բլինչիկներ տավարի մսով
Բաղադրությունը` 500 գրամ տավարի միս, 1 գլուխ սոխ 20 գրամ կարագ, աղ։
500 գրամ տավարի միսը եփել 1.5 ժամ, անցկացնել մսաղացով: Վերցնել սոխը, կտրել խորանարդերով և տապակել կարագի մեջ, պատրաստ լինելուց հետո ավելացնել մսին, աղ անել, և միջուկը պատրստ է:
11. Բլինչիկներ խտացրած կաթով
Բաղադրությունը` եփած կամ սովորական խտացրած կաթ:
Վրան լցնել խտացրած կաթը փաթաթել և համտեսել:
12. Բլինչիկներ կարմիր ձկով
Ձեզ պետք կգա հալած պանիր և թեթև աղ արած կարմիր ձուկ:
Կարմիր ձկան ֆիլեն մանր կտրտել և խառնել հալած պանրի հետ:
Ցանկության դեպքում կարող եք ավելացնել կանաչի՝ ըստ ճաշակի:
13. Բլինչիկներ շաքարի փոշով
Բաղադրությունը` շաքարի փոշի:
Շաքարի փոշին շաղ տալ բլինչիկների վրա, կարող եք թղթից սիրտ կտրել, դնել բլինչիկի վրա և նոր շաքարի փոշի շաղ տալ, այդպես էլ ավելի գեղեցիկ կստացվի:
14. Բլինչիկներ աղացած մսով և բրինձով
Սոխը մանր կտրտել: Աղացած միսը տապակել բուսական յուղի մեջ: Տապակած մսին ավելացնել սոխը և շարունակել միասին տապակել թույլ կրակի վրա՝ մինչև պատրաստ լինելը: Բայց հիշեք, որ սոխը չպետք է փոխի իր գույնը: Արդեն եփած բրինձն ավելացնել պատրաստի մսին և սոխին, աղ և պղպեղ անել և լավ խառնել:
15. Կարամելով բլինչիկներ
Բաղադրությունը` 4 ճաշի գդալ շաքարավազ, 0,5 ճաշի գդալ ջուր և 0.5 գրամ վանիլին:
4 ճաշի գդալ շաքարավազ լցնել թավայի մեջ, 0.5 գրամ վանիլինի և 0,5 ճաշի գդալ ջուրի հետ: Եփել մինչև բաց դարչնագունելը, ստացված օշարակով պատել բլինչիկները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/715696181892524/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել