Բոլոր պետոթյունների համար, երկրի առաջին դեմքերը՝ պետական խորհրդանիշների պես մի բան են:Հայաստանի Հանրապետությունը ունեցել է երեք նախագահ, երեք առաջին դեմք, որոնց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հարգել, անկախ ամեն ինչից, որովհտեև նրանք ղեկավարել են մեր երկիրը, նրանցից յուրաքանչուրը մի բարդ շրջանում, մեկը սխալների ու թերությունների իր կծիկով է առաջ շարժվել, մյուս իր, մեկ ուրիշը՝իր:Պարտադիր չէ որևէ մեկին սիրել, անձնական համակրանք ունենա, քավ լիցի, բայց ըստ իս՝երկրի ղեկավարին, երբ էլ լինի՝ժամանակները կարևոր չեն, պետք է հարգել, ընդունել, որպես ժողորդի առաջնորդ, մարդ, որն իր հետևից տանում է Հայաստանը ու հայ ժողովրդին:ՀՀ երեք նախագահներն էլ մեր պետության ձեռբերումներն են, երկուսի ժամանակ անցել են, հիմա երրորդն է այս պատասխանատու ու ծանր պարտականությունը տանում իր ուսերին, յուրաքանչյուր պետք է հարգենք նախագահին, որովհտեև նա ի վերջո մեր երկիրն է ներկայացնում միջազգային ասպարեզում, որովհտեև նա ի վերջո մեր երկրի ղեկավարն է, խոսում է ու գործում է հանուն մեր շահերի:Որքան պետությունը, ժողովուրդը հավատա, զորակցի իր երկրի ղեկավարին՝ով էլ լինի այդ պաշտոնում, այդքան այդ երկիրը ավելի է ծաղկելու ու բարգավաճի, հզորանալու ու հաջողություններ գրանցի:Ուզում եմ, որ բոլորս էս գիտակցությամբ առաջանորդվենք՝չտրվենք որևէ զգացմունքային ու տաք գործողություններին, որոնց համար հետո փոշմանելու ենք:Գուցե ինձ հետ համաձայն չլինեն շատերը, բայց ես երկրի ղեկավարին ես դասում եմ պետության եռագույնի, զինանշանի, պետական հիմներգի կողքին, այո, սա է իմ գիտակցությունը, սա է իմ խորին համոզմունքը:ՀՀ երեք նախագահներն էլ մեր խորհրդանիշներն են և իրավունք չունենք որևէ մեկին վիրավորելու`անկախ ամեն տեսակ հանգամանքներից ու պատճառներից:Ես հարգում եմ ՀՀ երեք նախագահներին էլ, որովհտեև նրանցից յուրաքանչյուրն էլ մի շատ կարևոր ու ծանր շրջան`ղեկավարելով Հայաստանը, կարողացել են դուրս գալ պատվով և հաջողություններ գրանցել:ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուր հարգում ենք`ինքներս մեզ, մեր երկիրը, որովհտեև դրսում մեզ ու մեր հայրենիքը`ներկայացնում է հենց այդ մարդը...
Հարգանքով` Սմբատ Ղահրամանյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/419430174779508
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել