Panorama.am-ը գրում է.
2014-ի տվյալներով Հայաստանում ունենք 435 երեխա, որոնք ստանում են ինսուլին և ունեն տիպ մեկ շաքարային դիաբետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:
«Շաքարային դիաբետը երեխաների մոտ այն հիվանդությունն է, որը չի կարող չախտորոշվել, քանի որ այն ունի բավականին արտահայտված նշաններ և գանգատներ: Առաջին նշաններից են, երբ երեխան սկսում է շատ ջուր խմել, շատ միզել, թույլ է լինում, նիհարում է»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքերով, շաքարային դիաբետը երեխաների մոտ կարող է հենց նորածնային տարիքից լինել, ինչը բավականին հազվադեպ է լինում. «Հաճախ հիվանդանում են 5-14 տարեկան երեխաները, բայց վերջին տարիներին ամբողջ աշխարհում և Հայաստանում նույնպես, գրանցվել է աճ մինչև չորս տարեկան երեխաների մոտ»:
Հարցին, թե ծնողներն ինչպես կարող են ինսուլին ձեռք բերել, Ե. Աղաջանովան պատասխանեց, որ ինսուլինը պետությունն անվճար տրամադրում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



