Մենք գիտենք, որ մահվանից վայրկյաններ առաջ սիրտն է, որ կենտրոնական դեր է խաղում։ Եվ բժիշկներն առաջին հերթին հենց այս օրգանի վրա են կենտրոնացնում իրենց ուժերը՝ մարդուն փրկելու համար։ Երբ սիրտը դադարում է բաբախել, ու արյունը դադարում է շրջանառությունը, մեր օրգանիզմը դանդաղ սկսվում է «անջատվել»։ Սակայն վերջերս անցկացված հետազոտությունը ենթադրում է, որ այս տեսանկյունը հնարավոր է, որ սխալ է։

Գիտնականներն ուսումնասիրել են առնետների սրտի և ուղեղի ակտիվություն այն պահին, երբ կենդանիները սկսել են մահանալ թթվածնի պակասից և պարզել, որ կենդանիների ուղեղներն ազդանշան են ուղարկում սրտին՝ այսպիսով անդառնալի վնաս հասցնելով օրգանին, որն էլ ի վերջո մահվան է հանգեցնում։ Երբ հետազոտողները կանգնեցրել են այս ազդանշանները, սիրտն ավելի երկար է կենդանի մնացել։
Հետազոտությունը հույս է ներշնչում, որ հայտնագործությունը կարող է հնարավորություն տալ օգնելու մարդկանց, երբ նրանց սիրտը դադարի բաբախել՝ ուղեղից արտազատվող այս ազդանշանները կանգնեցնելով։ Հետազոտությունը լույս է տեսել ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի «Proceedings» պարբերականում։
«Մարդիկ բնականորեն կենտրոնանում են սրտի վրա՝ կարծելով, որ եթե փրկես սիրտը, կարող ես փրկել ուղեղը»,- այս մասին նշել էլ է հետազոտության համահեղինակ, Միչիգանի համալսարանի բժշկության դպրոցի նեյրոգիտնական Էնն Ջիմո Բորջիգին.
Դուք պետք է կարողանաք կտրել ուղեղի ու սրտի միջև քիմիական հաղորդակցության կապը՝ սիրտը փրկել կարողանալու համար։
Ամեն տարի ավելի քան 400,000 ամերիկացիներ սրտի կաթված են ստանում, ինչն իրենից ներկայացնում է սրտի աշխատանքի հանկարծակի խափանում։ Նույնիսկ բուժօգնության պարագայում այս դեպքերում մարդկանց միայն 10 տոկոսն է ապրում և դուրս գրվում հիվանդանոցից։
Հետազոտողները հարց են առաջ քաշում այն մասին, թե ինչու նախկինում առողջ սիրտ ունեցող մարդու մոտ այն ընդամենը րոպեների ընթացքում դադարում է բաբախել, երբ առանց թթվածնի է մնում։
Պարզվում է, որ նույնիսկ երբ սրտի կաթվածի ժամանակ մարդը կորցնում է իր գիտացությունն, ու կենդանության նշաններ չեն երևում, ուղեղը շարունակում է ակտիվ մնալ։ 2013թ-ին հրապարակված հետազոտության մեջ հեղինակները նշել են, որ երբ սիրտը սկսում է մահանալ, այն սկսում է լցվել ուղեղից եկող ազդանշաններով՝ ամենայն հավանականությամբ սիրտը փրկելու հուսահատ փորձ կատարելով։
Նոր հետազոտության մեջ փորձագետներն առնետների մոտ սրտի կատված են առաջացրել՝ նրանց ստիպելով ածխածնի երկօքսիդ շնչել կամ մահացու ներարկում անելով։ Հետազոտողներն այնուհետև կենդանիների մահանալու րոպեներին ուսումնասիրել են նրանց ուղեղի ակտիվությունն էլեկտրասրտագրության և սրտի ակտիվությունն էխոսրտագրության միջոցով։ Թիմը նաև չափել է առնետների սրտերում ու ուղեղներում առկա քիմիական ազդանշանների առկայությունը։
Սկզբում կենդանիների սրտի արագությունը կտրուկ ընկել է։ Սակայն դրանից հետո ուղեղի և սրտի ակտիվությունը համաժամանակյա է եղել։
Սրտի և ուղեղի համաժամանակյա ակտիվության ընթացքում հետազոտողները տասնյակից ավել նեյրոքիմիկատների հոսք են նկատել ուղեղից դեպի սիրտ, այդ թվում՝ դոպամինի, որը հաճույքի զգացում է առաջացնում և նորեպինեֆրինի, որը զգոնության զգացում է առաջացնում։
Առնետների դեպքում ուղեղի ու սրտի ակտիվությունը համաժամանակյա է մնում, մինչև սիրտն անցնում է փորոքային ֆիբրիլացիայի վիճակ, երբ սրտի խոռոչները դողում են կծկվելու փոխարեն՝ կանխելով սրտի արյունամղումը։
Սակայն երբ հետազոտողները կանգնեցրել են ուղեղից դեպի սիրտ քիմիական տարրերի այս հոսքը, առնետների ողնաշարային լարը, մինչև նրանց սպանելը բաժանելով, այն հետաձգել է փորոքային ֆիբլիրացիան։ Արդյունքում այս առնետները երեք անգամ ավելի երկար են ապրել, քան այն առնետները, որոնց ուղեղ-սիրտ կապին ձեռք չի տրվել։
Իհարկե, այս փորձը դեռևս առնետների վրա է իրականացվել, և այն, թե դա որքանով կաշխատի մարդկանց մոտ, միլիոնավոր դոլարների հարց է։ Եթե հնարավոր լինի դեղորայքի միջոցով «բաժանել» ուղեղի և սրտի կապը սրտի խափանում ունեցող հիվանդների մոտ, ապա դա ժամանակ կտա բժիշկներին ավելի արդյունավետորեն բուժել հիվանդներին։



