1in.am-ը գրում է.
NASA-ն ու IBM-ը անցկացնում են 4-րդ ամենամյա ֆորումը՝ մշակելու տիեզերքի յուրացման տեխնոլոգիաները։ Այս մասին հայտնում է Tech Times պարբերականը:
2-օրյա միջոցառմանը նախատեսվում է ներգրավել մոտ 10 հազար մասնակցի՝ ամբողջ աշխարհից:
Նրանց առջև դրված են 25 խնդիրներ 4 թեմաներով՝ Երկիր մոլորակ, տիեզերական տարածք, մարդիկ և ռոբոտատեխնիկա:
IBM-ը բոլոր մասնակիցներին կապահովի տվյալների ամպային ծառայությամբ:
Բացի այդ՝ մասնակիցները հասանելիություն կստանան Watson սուպերհամակարգչին, որտեղ պահվում են տեղեկություններ, որ ներկայացրել է NASA-ն:
Ֆորումի 136 քաղաքների մասնակիցները կփորձեն համատեղ մշակել ծրագրային ապահովումներ, բջջային հավելվածներ, հարթակներ՝ մշակումների համար, ինչպես նաև տվյալների վիզուալիզացիա՝ առաջարկված թեմաների շրջանակում:
NASA-ի մասնագետներից բաղկացած ժյուրին կընտրի հաղթողներին 5 անվանակարգերում: Մշակումները կներառվեն ԱՄՆ տիեզերական գործակալության տարբեր նախագծերում:



