Life.panorama.am-ը գրում է.

Գրեթե յուրաքանչյուր մարդ կյանքում առնչվում է մաշկի վրա առաջացող սև կետերին, որոնք հիմնականում լինում են քթի վրա։
Մաշկի վրայի սև կետերից ազատվելու համար շատերը դիմում են թանկարժեք պիլինգների, մաշկի քիմիական մաքրման։
Բարեբախտաբար, կա նաև պարզ և մատչելի տարբերակ՝ մաշկի վրայի սև կետերից ազատվելու համար։
Առաջին քայլ
Առավոտյան ձեր սուրճը խմելուց հետո թողեք սուրճի մրուրը սառչի, որից հետո այն տարածեք մաքուր սրբիչի վրա ու սրբիչը դրեք դեմքին։ Սրբիչով նրբորեն և շրջանաձև շարժումներով մերսեք դեմքը։
Երկրորդ քայլ
Անհրաժեշտ է երիցուկի տաք թեյով լցված տարա։ Դեմքը պահել տարայի վրա և գլուխը ծածկել սրբիչով։ Այս վիճակով մնալ 10 րոպե։ Երիցուկի գոլորշին կհեռացնի մաշկի վրայից սև կետերը։
Երրորդ քայլ
Պատրաստեք 1 բաժակ հանքային ջրով և 4 ճաշի գդալ սոդայով խառնուրդ։ Այս խառնուրդը քսել դեմքին՝ խուսափելով աչքերի հատվածից։ Թողեք խառնուրդը դեմքին 10 րոպե, այնուհետ լվացեք գոլ ջրով։
Արդյունքն անհավանական է։



