1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպման վերաբերյալ: Մասնագետը գովեստի խոսքեր է հասցեագրել կիսապաշտպան Սեբաստիան Կելին, ով իր թիմին հաղթանակ է պարգևել` գոլի հեղինակա դառնալով ավելացված ժամանակում:
«Մենք ավելի լավ խաղ ցուցադրեցինք և կարողացանք հաղթել: Ճնշում էինք մրցակցին, հիանալի գործում հարձակման գծում:
Անկեղծ ասեմ` չէի սպասում, որ Սեբաստիանը կարող է նման խաղ ցուցադրել: Կարծում եմ` Կելը կարող է իրեն հերոս համարել»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1592939.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել