Ուկրաինական խոշոր հեռուստաընկերություններից մեկի՝ ICTV-ի ռեպորտաժը Հայոց ցեղասպանության մասին բավական հետաքրքիր արձագանքներ է գտել ուկրաինացիների շրջանում: Երեկվանից արդեն երրորդ ծանոթս է, որ գրում է, թե լսել էին Ցեղասպանության մասին, բայց երբեք չէին հետաքրքրվել մանրամասներից: Շատերն էլ երևի չգիտեին: Ու մի կողմից ուրախանում ես, որ վերջապես առիթ ունեցան ծանոթանալու ու մտածելու մեր ժողովրդի պատմության ծանր էջերի մասին, մյուս կողմից՝ զարմանում, որ այդքան մոտ կանգնած հասարակությունները, ինչպիսին ուկրաինականն է, մինչ օրս լավ չգիտի մեր ժողովրդի մասին: Մենք ենք, որ սաղ օրը ուրիշների դարդուցավով ենք ապրում:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել