Ինչպես արդեն գիտենք, Քարդաշյանը ժամանում է Հայաստան, և հիմա սոցցանցերի հիմնական քննարկման առարկաներից մեկը կայանում է նրանում, թե ինչ մակարդակով նրան կդիմավորեն, ու կլինե՞ն արդյոք հանդիպումներ բարձրաստիճան պետպաշտոնյաների ու Քարդաշյանի միջև։
Առաջին հայացքից կարող է անիմաստ բան թվալ, սակայն եթե ավելի օբյեկտիվ նայենք հարցին՝ հենվելով պրագմատիզմի, այլ ոչ թե արխաիկ ինչ-որ պատկերացումների վրա, ապա կհասկանանք, որ իրականում բավականին ճիշտ բան կլինի՝ Քարդաշյանին նման լուրջ ու լավ ընդունելության առաջացնել։
Ամենևին էական չէ, թե ինչ կարծիք ունեք դուք նրա բարոյահոգեբանական կերպարի մասին, ու նույնիսկ էական չէ, թե ինչ կերպար ունի նա՝ անկախ ձեր կարծիքներից։ Ըստ իս, միակ էական բանը, որ կա այս հարցում, այն է, թե ինչ պոտենցիալ ունի Քարդաշյան անհատն ու Քարդաշյան կերպարը Հայաստանի ու հայերիս դրական ճանաչումն ապահովելու հարցում, իսկ նման պոտենցիալ Քարդաշյանն ունի և ունի այնքան, որ դժվար թե ուրիշ մեկն ունենա։ Ի վերջո, եկե չմոռանանք, որ նույն Ամերիկայի բնակչության մեծ մասն այսօր Արմենիան չի տարբեր Ռոմանիայից, իսկ Քարդաշյանի ամեն մի թվիթ կարդում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, իսկ նրա մասին ամեն մի ռեպորտաժ ու տեսանյութ դառնում է արդեն հարյուրավոր միլիոն մարդկան ուշադրության թիրախ։
Եթե այս տեղեկատվական հսկայական պոտենցիալը Քարդաշյանն ուղղի Հայաստանի դրական մատուցմանը, ապա դա կլինի հսկայական օգուտ Հայաստանի, Հայաստանի քաղաքացիների ու հայերի համար։
Այսքանով հանդերձ, ավելորդ եմ համարում Քարդաշյանի անկողնային կյանքի ու էպատաժության մասին խոսակցությունների գերարժևորումը։ Ի վերջո, Քարդաշյանին հարս չենք բերում, պարզապես պետք է մոտիվացնել նրան, որ նա, բացի Ցեղասպանության հարցից, իր հայտնիությունը ծառայեցնի ի օգուտ նաև այլ բաների։ Ու եթե պարզվի, որ նրան դրա համար խրախուսելու ինչ-որ հանդիպումներ են լինելու բարձրաաստիճան պետական այրերի հետ, ապա անձամբ ես դա միայն գովելի կհամարեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1565028307096441&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել