Life.panorama.am-ը գրում է.

«Ես հավատարմության և երկարատև հարաբերությունների կողմնակից եմ».  Ժաննա Բուտուլյան

Life.panorama.am-ն այսօր զրուցել է հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ: Նա սիրվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Սյուզկայի կերպարով, ինչի արդյունքում նրա երկրպագուներից շատերը նրան դեռ հիշում են այս անունով: Դերասանուհին զրույցի ընթացքում պատմեց  աշխատանքային թիմի, իր անձի շուրջ շրջանառվող բամբասանքների,  անձնական կյանքի ու չար մարդկանց նկատմամբ իր վախի մասին:

-Ժաննա, «Հարազատ թշնամի» հեռուստասերիալն արդեն ավարտված էորում դուք

մարմնավորում էիք ոչ գլխավոր դերակատարներից մեկինՏպավորություն էրոր Ձեզ

համար գլխավորը սերիալում ընդգրկված լինելն է, այլ ոչ թե դերը:  

-Այո՛, ես շատ եմ սիրում այս թիմը: Այս նախագծում աշխատեցի մեկ տարի, բայց անգամ չնկատեցի, թե ինչպես անցավ այդ մեկ տարին, դա առողջ ու լավ մթնոլորտի արդյունքն էր: «Հարազատ թշնամի» հեռուստանովելն արդեն ավարտված է և ևս մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել Դիաննա Գրիգորյանին և այս նախագծի ողջ թիմին հաղթական ավարտի համար: Իսկ ինչ վերաբերվում է հեռուստասերիալում մարմնավորածս դերին, ապա պետք է նշեմ, որ ինձ համար կարևոր չէ իմ դերը երկրորդական է, թե գլխավոր, քանի որ, ըստ իս, յուրաքանչյուր կերպար ունի ասելիք և այն մարմնավորելիս քեզ շատ բաներ է սովորեցնում: Ի վերջո, թե՛ փոքր, թե՛ մեծ դերի դեպքում աշխատանքի բնույթը նույնն է և ես հաճույքով եմ այն կատարում:

-Դերասաններից շատերը որևէ նախագծում մասնակցելու ընթացքում արդեն իսկ նորառաջարկների մասին են մտածումՀետաքրքիր է

 նոր առաջարկներ կա՞ն:

-Դեռ հեռուստատեսային դաշտում պլաններ չունեմ, փոխարենը շարունակում եմ խաղալ ներկայացումներում և  իմ երկրպագուները կարող են տեսնել ինձ բեմում:

-Հեռուստադիտողը սովոր է ձեզ տեսնել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում,

հետաքրքիր է այլ հեռուստաընկերությունների կողմից առաջարկներ չկա՞նթե դուք եք

դրանք մերժում:

-Ժամանակին առաջարկներ եղել, բայց ես չեմ սիրում նման գլոբալ փոփոխություններ անել: Դա ինձ համար նույնն է, եթե ես հաճախ փոխեի ընկերներիս կամ բնակության վայրս: Ես հավատարմության և երկարատև հարաբերությունների կողմնակից եմ: Ի դեպ, մարդկանց մեջ ևս այդ հատկանիշը շատ եմ գնահատում, և փոփոխական, անկայուն մարդկանց պարզապես չեմ հանդուրժում իմ շրջապատում:

 -Ժաննա, շատ դերասանուհիների կարելի է այսօր տեսնել այլ նախագծերումօրինակ

հաղորդավարուհու կերպարումգուցե Ձեզ էլ տեսնենք նման նախագծերում:

- Այս առումով ևս դեռ պլաններ չկան, բայց չեմ կարող ասել, թե ճակատագիրը ինձ համար ինչ է պատրաստել ապագայում: Այնպես որ, ոչինչ չեմ բացառում:

-Անդրադառնալով Ձեր անձնական կյանքինպետք է նկատելոր ձեր անձի շուրջան ընդհատ խոսում են՝ տարբեր սիրավեպեր Ձեզ վերագրելովԻնչպե՞ս եք վերաբերվում

դրանց:

-Անտարբեր եմ: Ժամանակին վրդովվում էի, իսկ հիմա նշանակություն չեմ տալիս, բայց եթե հաջորդ անգամ էլ մարդիկ ինձ սխալ սիրավեպեր վերագրեն, արդեն անհետաքրքիր կլինի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդըում կսիրահարավեք առաջին հայացքից:

-Սիրո մասին պատկերացումներս շատ են փոխվել: Առաջ մտածում էի, որ սերը անբացատրելի զգացմունք է, ինքդ էլ չես հասկանում քեզ հետ ինչ է կատարվում, խենթանում ես, բայց հիմա կարծում եմ, որ սիրել, նշանակում է ճիշտ ճանաչել մարդուն և ընդունել նրան այնպիսին, ինչպիսին, որ նա կա, հասկանալ նրա քայլերի դրդապատճառներն ու նպատակները: Սակայն այս հարցում մի բան կա, որ մտածելակերպումս անփոփոխ է մնացել՝ ես կարծում եմ, որ երբ սիրում ես, հիանում ես քո սիրո օբյեկտով: Ինչ վերաբերվում է    սիրահարվելուն, ապա պետք է նշեմ, որ ինձ համար արտաքինը մեծ նշանակություն ունի, քանի որ, ըստ իս, սիրահարվում ես, երբ սկսում ես ուշադրություն դարձնել նրան, իսկ այս հարցում արտաքինը պետք է քո ճաշակով լինի: Իսկ առաջին հայացքից ինձ կարող է ստիպել սիրահարվել  տղամարդու աչքերում երևացող մանկական պարզությունը, իսկ հետագա լուրջ հարաբերությունների համար իմ ընտրյալ պետք է ինձ նման լինի իր տեսակով և ճաշակով:

-Ժաննա, քանիցս նշել եքոր Ձեր սիրտը հիմա զբաղված չէ: Ունենալով երկրպագուների

մեծ բանակ՝ սիրահարվելու դեպքում կբարձրաձայնե՞քթե գերադասում եք փակ 

պահել անձնական կյանքը:

- Ամեն դեպքում ես կգերադասեմ չբարձրաձայնել: Ես հավատում եմ էներգետիկայի ուժին և դա սնահավատություն չէ: Ես չեմ սիրում խոսել այն ամենի մասին, ինչը իրոք սիրում եմ և իրոք վախենում եմ կորցնել: Ժամանակին սխալվել եմ՝ օրինակ խոսելով ընկերներիս մասին, բայց դրա մասին էլ այլևս չեմ խոսի: Ես իրոք վախենում եմ. չար մարդիկ շատ կան, մանավանդ այս հոդվածները ընթերցողների մեջ և նրանց չարակամությունը անհետևանք չի մնում, ես բազում օրինակներ ունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել